IGI Global-ում հրապարակվելու հրավեր

09.08.2021
Դիտումների քանակ՝ 862

ASECU-ն իր գործընկերներին, դասախոսներին, բիզնեսի և պետական համակարգի ներկայացուցիչներին հրավիրում է հրապարակվելու ամերիկյան արժանահավատ IGI Global  հրատարակչության կողմից հրապարակվող «Սոցիալ-տնտեսական կայունությունը հետհամաճարակային դարաշրջանում» գրքում։

Մանրամասն տեղեկություններ գրքի նպատակի, խմբագիրների թիրախային լսարանի և ներկայացման կարգի մասին կարող եք գտնել IGI Global-ի պաշտոնական կայքում։

Հրապարակումներին ներկայացվող պահանջներին էլ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։