Միջազգային դասընթացների հրավեր

25.09.2024
Դիտումների քանակ՝ 325

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու սույն թվականի նոյեմբերի 1-10 և նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 1-ը Քոբուլեթում (Վրաստան) կայանալիք երեք՝ Level–Up Learning, Connect, Critique, Create և Green Generation խորագրով միջազգային դասընթացներին։ Յուրաքանչյուրը կարող է մասնակցել երեք ծրագրերից միայն մեկին։

Դասընթացներով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ հոկտեմբերի 5-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։

«Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ն հոգալու է դասընթացի մասնակիցների կեցության, սննդի և ճամփորդության ծախսերը: Մասնակցության վճարը կազմում է 150 եվրո:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։