Բաց հանդիպման հրավեր ՀՊՏՀ աշխատակիցներին և ուսանողներին

04.10.2019
Դիտումների քանակ՝ 1052

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով հոկտեմբերի 7-12-ը մեր համալսարան կայցելի փորձագիտական գնահատում իրականացնող խումբ:

Այցի շրջանակում, հոկտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին նախատեսվում է ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների հետ բաց հանդիպում՝ ՀՊՏՀ նիստերի սրահում: Մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն` իրենց տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկելով a.utmazyan@anqa.am էլ. հասցեին: