Կլոր սեղան-քննարկման հրավեր

21.11.2022
Դիտումների քանակ՝ 835

Այսօր, ժամը 16․00-ին, ՀՊՏՀ Տեմպուսի միջազգային ծրագրերի դահլիճում, ՄԱԿ-ի «Մինչև 2030 թվականը մարդկության կայուն զարգացման 17 նպատակներին» ընդառաջ, տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ «Գլոբալ անհաշվեկշռվածություններն ու եկամուտների անհավասարությունը» թեմայով։

Հրավիրում ենք բարձր կուրսերի ուսանողներին, ասպիրանտներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին մասնակցելու վերոնշյալ քննարկմանը։