Ժեշուվի համալսարանում (Լեհաստան) սովորելու հրավեր

24.05.2021
Դիտումների քանակ՝ 1252

Հայաստանի պետական տնտեսագիտական և Ժեշուվի (Լեհաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կստանան առաջադրվելու Ժեշուվի համալսարանի կրթաթոշակային մրցույթին և հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝

  • սովորում են ՀՊՏՀ առկա կամ հեռակա ուսուցման համակարգում, սակայն փոխանակման ծրագրով ուսումնառելու պահին չեն լինի ավարտական կուրսի վերջին կիսամյակում,
  • գարնանային կիսամյակում «Էրազմուս+» ծրագրին դիմելիս սովորում են առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, առկա մագիստրատուրայի 1-ին, հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերում (գարնանային կիսամյակում մեկուկես տարվա ծրագրով սովորողները չեն կարող մասնակցել),
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ, հավաստագիր (IELTS կամ TOEFL քննությունների վավեր հավաստագրեր, ինչպես նաև ՀՊՏՀ-ում կազմակերպված քննություների հավաստագիր),
  • ունեն բարձր առաջադիմություն. նվազագույն ՄՈԳ-ը պետք է լինի 14,1՝ գնահատման 20 միավորանոց համակարգի պայմաններում (մագիստրատուրայում սովորողները կարող են ներկայացնել մագիստրատուրայի առաջին կիսամյակի ՄՈԳ-ը),
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում։

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև  մայիսի 27-ը, ժամը 23։59  լրացնեն հետևյալ հայտը։

Դիմողները միջազգային կապերի բաժնից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am  էլ․փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից