«Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի հրավեր` «Նարեկացի» արվեստի միությունից

24.01.2020
Դիտումների քանակ՝ 921

«Նարեկացի» արվեստի միությունը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան աջակցությամբ իրականացնում է «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագիրը: Ծրագրի նպատակն է արվեստի ու մշակույթի միջոցով նպաստել երիտասարդների ներգրավմանը քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, ինչպես նաև ստեղծել կապ Հայաստանում և արտերկրում բնակվող հայ երիտասարդ արվեստագետների միջև:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երիտասարդների համար կազմակերպել մարդու իրավունքների և համամարդկային արժեքների հետ կապված դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ հայտնի արվեստագետների, իրավաբանների, մեդիա մասնագետների, ռեժիսորների և լրագրողների հետ: Միջոցառումներն իրականացվելու են «Նարեկացի» արվեստի միությունում 2020թ. փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում՝ ամիսը 2 անգամ հաճախականությամբ:

Ծրագրին կարող են դիմել 18 - 35 տարեկան երիտասարդներ: Մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը ծրագրին քաջալերվում է Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2020թ. հունվարի 31-ը: Լրացված ձևաթուղթը պետք է ուղարկել barev@naregatsi.org էլ. փոստին՝ թեմա բաժնում նշելով «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագիր, կամ էլ կարող եք այցելել «Նարեկացի» արվեստի միություն:

Հասցե` ՀՀ, Երևան, 0010, Վարդանանց 16/1 Հեռ.` + (374 10) 58 01 05,  + (374 77) 58 05 35:

Այլ մանրամասներ՝ այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից: