«Երիտասարդների զարգացում» ծրագրի հրավեր

03.10.2018
Դիտումների քանակ՝ 1070

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ բուհ-աշխատաշուկա գործակցության շրջանակներում ուսանողների և շրջանավարտների համար մեկնարկում է միջոցառումների շարք՝ ուղղված նրանց մասնագիտական-գործնական հմտությունների և կարողությունների զարգացմանը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին, ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի է ունենալու «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից հովանավորվող «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ծրագիրը, որն իրականացնում է IAB բիզնեսի միջազգային ակադեմիան: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍԻ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։
Դասընթացները իրականացվում եմ մենթոր-գործատուների անմիջական մասնակցությամբ՝ 10 հոգանոց խմբային աշխատանքների ձևաչափով:
Որպես մենթորներ հրավիրված են բիզնես ոլորտի հայտնի ընկերությունների ղեկավարներ և առաջատար մասնագետներ:
Գրանցվեք տվյալ հղումով: