Հրավերներ «Էրազմուս+» ծրագրից

18.11.2019
Դիտումների քանակ՝ 1732

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը ներկայացնում է մի շարք հրավերներ «Էրազմուս+» ծրագրից, որոնք ներկայացնում ենք ստորև:

Սալոնիկի Արիստոտելի համալսարանում սովորելու հրավեր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի (Հունաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում պրակտիկա նախատեսված չէ)
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com էլ-փոստին ուղարկեն (Հարգելի՛ ուսանողներ, խնդրում ենք Ձեր հայտերը ուղարկել միայն erasmus.asue@gmail.com հասցեին)՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով),
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը, ուղեկից նամակում նշում են ստացած միավորը և կցում ուղարկված գնահատակաների PDF ֆայլը
  5. բակալավրիատի ուսանողները՝ նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից (հայերեն լեզվով),
  6. մագիստրատուրայի ուսանողները՝ բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել “Aristotle University of Thessaloniki”: Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com հասցեով:

Բիալիստոկի տնտեսագիտական համալսարանում սովորելու հրավեր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում պրակտիկա նախատեսված չէ)
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com էլ-փոստին ուղարկեն (Հարգելի՛ ուսանողներ, խնդրում ենք Ձեր հայտերը ուղարկել միայն erasmus.asue@gmail.com հասցեին)՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով),
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը, ուղեկից նամակում նշում են ստացած միավորը և կցում ուղարկված գնահատակաների PDF ֆայլը
  5. բակալավրիատի ուսանողները՝ նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից (հայերեն լեզվով),
  6. մագիստրատուրայի ուսանողները՝ բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել “Bialystok University of Technology (Poland)”: Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Լեհաստանի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Երևանում: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com հասցեով:

Օսիյեկի համալսարանում սովորելու հրավեր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Օսիյեկի համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի  շրջանակներում  կնքված  պայմանագրի  համաձայն՝ ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնելու վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները,  ովքեր.

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսերում (ծրագրին չեն կարող մասնակցել այն ուսանողները, ովքեր շարժունության ժամանակահատվածում սովորելու են ավարտական կուրսում),
  • ունեն անգլերեն լեզվի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com էլ-փոստին ուղարկեն (Հարգելի՛ ուսանողներ, խնդրում ենք Ձեր հայտերը ուղարկել միայն erasmus.asue@gmail.com հասցեին)՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը, ուղեկից նամակում նշում են ստացած միավորը և կցում ուղարկված գնահատակաների PDF ֆայլը,
  5. նախորդ կիսամյակների կուտակային ՄՈԳ-ի  մասին  տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի  դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել University of Osijek (Croatia): Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է` պատասխան

հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի

ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները

կհրավիրվեն հարցազրույցի:

Խորվաթիայի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը

գտնվում է Աթենքում: Ընտրված ուսանողները համապատասխան ընթացակարգով իրենց փաստաթղթերն ուղարկելու են Աթենք (Հունաստան)` Խորվաթիայի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագիր ստանալու համար: Կրթաթոշակի շրջանակներում սույն գործընթացի և արտոնագրի վճարների հետ կապված ծախսերի փոխհատուցում չի նախատեսվում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com հասցեով:

Ցենովի տնտեսագիտության ակադեմիայում սովորելու հնարավորություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ցենովի տնտեսագիտության ակադեմիայի (Բուլղարիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կտրվի 2019-2020  ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչևս. թ. նոյեմբերի 25-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com էլ-փոստին ուղարկեն (Հարգելի՛ ուսանողներ, խնդրում ենք Ձեր հայտերը ուղարկել միայն erasmus.asue@gmail.com հասցեին)՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը, ուղեկից նամակում նշում են ստացած միավորը և կցում ուղարկված գնահատակաների PDF ֆայլը
  5. նախորդ կիսամյակների կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել “Tsenov Academy of Economics (Bulgaria)”: Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է՝ պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Բուլղարիայի Հանրապետության երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Երևանում: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com հասցեով:

Հայտարարությունները տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը: