ՀԱԳ միությունը տնտեսագիտական հանրությանը հրավիրում է համագործակցության
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տնտեսագիտական հանրության հետ համագործակցությամբ նախաձեռնում և իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված գիտական հոդվածների ժողովածուների պատրաստումն ու հրատարակումը: Արդեն հրատարակվել է երկու ժողովածու «Ի՞նչ անել» ընդհանուր խորագրով: Այս տարի նույնպես իրականացվելու է «Ի՞նչ անել-3»՝ երրորդ ժողովածուի հրատարակում և հերթական գիտագործնական խորհրդաժողովի անցկացում՝ «Կապիտալի շուկա. ձևավորման և զարգացման ուղիները» թեմայով:
Թեմայի շրջանակներում ասելիք ունեցող հեղինակները կարող են իրենց հոդվածները (մինչև 10000 նիշի սահմանում) ներկայացնել մինչև 2020 թ. հունվարի 25-ը գրքի խմբագիր Լուսյա Մեհրաբյանին (economicalus@rambler.ru, 091-56-52-40):
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնից: