Աշխատանքի հրավեր ՀՊՏՀ-ից

28.09.2021
Դիտումների քանակ՝ 963

ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը հայտարարում է  ՀՊՏՀ բուժկետում բժշկի թափուր պաշտոնի մրցույթի մասին: Նշված բաժնից ստացված հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Բուժկետ
ՊԱՇՏՈՆԸ`
Բժիշկ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`

  • իրականացնել շտապ և անհետաձգելի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում,
  • ցուցաբերել սովորողների կամ համալսարանի աշխատակիցների խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնություն,
  • ըստ անհրաժեշտության հավաքել մանրամասն տվյալներ դիմողի (սովորող կամ աշխատակից) նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին, ուղեգրել դիմողին պահանջվող բժշկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների,
  • ըստ անհրաժեշտության դիմել շտապ օգնության ծառայությանը,
  • իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • բարձրագույն բժշկական կրթություն (թերապևտի մասնագիտացմամբ),
  • վերջին հինգ տարում վերապատրաստման հավաստագրի առկայություն,
  • առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն,
  • տրամաբանելու, որոշումներ կայացնելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝ 29   սեպտեմբերի  2021թ.
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝   15-ը   հոկտեմբերի   2021թ.

CV-ն կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլ-փոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ: