ՀՊՏՀ−Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարան․ համատեղ մագիստրոսական ծրագրի ներկայացում

28.03.2024
Դիտումների քանակ՝ 630

Ս․թ․ ապրիլի 1-ին, ժամը 15։00-ին ՀՊՏՀ թիվ 315 լսարանում (կառավարման ֆակուլտետի մասնաշենք) կկայանա տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ուսանողներին կներկայացվի ՀՊՏՀ-ի և Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) համագործակցությամբ իրականացվող «Կառավարման տեղեկատվական համակարգեր» կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագիրը:

Ցանկանում եք իմանալ ավելի՞ն։
Մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ։ 
Ծրագրի մանրամասները՝  տեսանյութում։

«Կառավարման տեղեկատվական համակարգեր» կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Ասիայում և Կովկասում թվային կրթության միջազգայնացում» (IDEA) նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից։

Ուսումնառության առաջին կիսամյակը ուսանողները պարտադիր անցկացնում են Գերմանիայում, ուսումնառության ավարտին ստանում են 2 դիպլոմ՝ մեկը ՀՊՏՀ-ից, մյուսը՝ Գերմանիայի Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանից։ Կրթությունն ամբողջությամբ անգլերեն է։ Գերմանիայում 1 կիսամյակ ուսումնառելու համար նախատեսված են կրթաթոշակներ։

Կրկնակի աստիճանաշնորհման ծրագիրն ունի միջազգային հավատարմագիր՝ գերմանական ASIIN-The Accreditation Agency for Study Programmes in Engineering,Informatics, Natural Sciences and Mathematics կազմակերպության կողմից։