Համատեղ ամառային դպրոցի հրավեր
Challenges for Emerging Economy II Տնտեսագիտության տեսության երկրորդ միջազգային ամառային դպրոցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի և Լյուքսեմբուրգի համալսարանի տնտեսագիտության և իրավունքի համատեղ նախագիծն է:
Մասնակցության են հրավիրվում բակալավրի 2-րդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները և շրջանավարտները: Մասնակցությունն անվճար է: Աշխատանքային լեզուներն են ռուսերենը/անգլերենը: Մասնակցությունն անվճար է, գրանցումը նախապես: Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Դպրոցը կկազմակերպվի հուլիսի 15-19-ը ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 128 հասցեով:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք գրել հետևյալ էլ փոստին՝ intofficeasue@gmail.com կամ զանգահարել +374 10 59 34 84 հեռախոսահամարով:
ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից ներկայացնում են ամառային դպրոցի մանրամասները՝ առաջարկելով ծանոթանալ մամուլի հաղորդագրությանը հետևյալ հղումով, դասընթացների բովանդակությանը՝ հետևյալ հղումով, անոնսին՝ հետևյալ հղումով: