Դասախոսելու հնարավորություն Սուչավայի Ստեֆան սել Մարե համալսարանում

11.11.2022
Դիտումների քանակ՝ 543

Հայաստանի պետական տնտեսագիտական և Սուչավայի Ստեֆան սել Մարե (Ռումինիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Սուչավայի Ստեֆան սել Մարե համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչը կդասախոսի վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև նոյեմբերի 20-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: