LevelUp Sales․ եռօրյա անվճար դասընթաց
09.10.2024
Դիտումների քանակ՝ 817
Հարգելի΄ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 23-25-ը ՀՊՏՀ-ում կկազմակերպվի «Վաճառքի հաջողության ռազմավարությունը» խորագրով եռօրյա անվճար դասընթաց՝ ուղղված բիզնեսի զարգացման համար չափազանց կարևոր գործընթացի՝ վաճառքի և այսօր արդեն ամենապահանջված մասնագիտության՝ վաճառքի մասնագետի գործունեության առանցքային սկզբունքների բացահայտմանը:
Դասընթացը հնարավորություն կտա գործող բիզնես քեյսերի հիման վրա գիտելիք ձեռք բերելու հաճախորդների ներգրավման և կորպորատիվ վաճառքի տեխնիկաների, վաճառքի և արդյունավետ բանակցային հմտությունների վերաբերյալ։
Դասընթացը կանցկացնի «Արփիսոլար» ՍՊԸ-ի կոմերցիոն ղեկավար և վաճառքի թրեյներ Սամվել Մարտիրոսյանը։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր։