Դասավանդելու հնարավորություն Մալթայի համալսարանում

06.10.2023
Դիտումների քանակ՝ 832

Հայաստանի պետական տնտեսագիտական և Մալթայի (Մալթա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու վերոհիշյալ համալսարանի փոխանակման մրցույթին, մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում՝ դասավանդելու այնտեղ։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև հոկտեմբերի 16-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: