Վարպետության դաս՝ անհատական եկամուտների հայտարարագրման թեմայով
23.09.2024
Դիտումների քանակ՝ 132
Հարգելի΄ ՀՊՏՀ-ականներ,
- կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում
- սեպտեմբերի 26-ին
- ժամը 12։30-ին
տեղի է ունենալու անչափ հետաքրքիր վարպետության դաս՝ «Անհատական եկամուտների հայտարարագրման կարևորությունը» թեմայով։ Բանախոսն է ոլորտի առաջատար մասնագետ, «Սեյֆ Ինվեսթ» հաշվապահական կենտրոնի հիմնադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Վարպետության դասի ընթացքում դուք կսովորեք, թե՝
- Ի՞նչ է իրենից ներկայացնում անհատական եկամուտների հայտարարագրումը,
- Ովքե՞ր և ի՞նչ ժամկետներում պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագրումը,
- Սոցիալական ծախսերից օգտվելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը,
- Լրացման և հանձման կարգը։
Մուտքն անվճար է և բաց բոլոր ցանկացողների համար, բայց տեղերը սահմանափակ են։