ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՊՏՀ հանրային կառավարման մագիստրատուրայի սիրելի ուսանողներ, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, երբ փակված են բոլոր կրթական հաստատությունները, հեռավար ուսուցման իրականացումը դառնում է անխուսափելի։ ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանի աջակցությամբ ձեզ ենք առաջարկում ՏԺԴ առցանց ուսուցման հարթակը` http://celog.am/hy/2/reg հղումով։
Այն հնարավորություն կընձեռի հանրային կառավարման մասնագիտացման ուսանողներին ամրապնդել և խորացնել իրենց գիտելիքները տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության ոլորտներում։ Հարթակում տեղադրված են ցուցադրանյութեր, ընթերցանության նյութեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ, որոնք հասանելի են հանրությանը։ Ուսանողները, ցանկության դեպքում, կարող են նաև գրանցվել հարթակում, հանձնել թեստը, ստանալ ավարտական վկայական, ինչպես նաև մասնակցել դրամաշնորհային մրցույթին: ՏԺԴ առցանց ուսուցման հարթակ մուտք գործելու և դասընթացներին ծանոթանալու համար ուսանողները կարող են դիտել հետևյալ տեսադասընթացը՝ https://www.youtube.com/watch?v=fC1k0YJvISc&feature=youtu.be ։
Նշենք, որ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն (ՀՖՄ)՝ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» (ԵՀՀ) և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի (ՏՀԶՎԿ)-ի հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում ձեռնամուխ է եղել «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի ստեղծմանը: ՏԺԴ-ի շրջանակներում իրականացվել են տասնյակ դասընթացներ և ֆինանսավորվել փոքր դրամաշնորհային ծրագրեր ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ ընդգրկելով ավելի քան 600 երիտասարդների։ Նախորդ տարվա ավարտին դպրոցի ուսուցման կազմակերպումը հասանելի դարձավ նաև առցանց հարթակում, ինչը հնարավորություն տվեց ապահովել տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության նյութերի լայնածավալ տարածումը և հանրայնացումը երիտասարդության շրջանում: Ավելացնենք, որ առաջարկվող հարթակը կարող է օգտակար լինել նաեւ հանրային եւ տեղական ինքնակառավարմամբ հետաքրքրված այլ ուսանողներին եւս։