Մեկնարկում է առկա մագիստրատուրայի ընդունելությունը

03.06.2024
Դիտումների քանակ՝ 335

ՀՊՏՀ բակալավրիատի սիրելի՛ շրջանավարտներ,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը այսօրվանից սկսում է 2024-2025 ուսումնական տարվա առկա մագիստրատուրայի (անվճար և վճարովի) ընդունելությունը։ Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 3-20-ը ներառյալ։

Հայտագրման գործընթացը տեղի է ունենալու www.moodle.asue.am հարթակի միջոցով, որի ծածկանունն ու գաղտնաբառը պետք է ստանաք ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից։

Հայտագրման մանրամասները՝ կից տեսանյութում

Գործընթացի մասին այլ մանրամասներ՝ այստեղ