Հանդիպում-թրեյնինգ` ՀՊՏՀ-ում. հյուրը Աստղիկ Ավետիսյանն է

29.10.2018
Դիտումների քանակ՝ 934

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ ուսանողների մասնագիտական-գործնական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակում կազմակերպում է հանդիպում-թրեյնինգ «PR. ինչպես հանրայնացնենք մեզ և մեր աշխատանքը» թեմայով: Հանդիպման հյուրն է «Հայկական ՓԻ ԱՐ ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, բ.գ.թ., դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժ.13:00-ին, ՀՊՏՀ 4-րդ մասնաշենքի (մարքեթինգի ֆակուլտետ) 311 լսարանում: Ֆեյսբուքյան իրադարձությանը ծանոթացեք այստեղ: