Հանդիպում Մարկ Արենի հետ․անատոլիական պատմության հեղինակն այցելելու է ՀՊՏՀ

07.10.2021
Դիտումների քանակ՝ 542

ՀՊՏՀ գրամշակութային ակումբը «Հանդիպում ժամանակակից գրողի հետ» նախագծի շրջանակում նախաձեռնում է այս տարվա առաջին միջոցառումը։ Հյուրը մերօրյա հայ արձակի տպավորիչ ու հետաքրքիր ներկայացուցիչներից մեկն է՝ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր», «Ռեքվիեմ Հուդայի», «Վիլ-Էվրար» և այլ ստեղծագործությունների հեղինակ Մարկ Արենը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն թե՛ գրականությանը, թե՛ տնտեսագիտությանը վերաբերող մի շարք հետաքրքիր հարցեր։

Ուզու՞մ ես ծանոթանալ տնտեսագիտության ոլորտի արհեստավարժ մասնագետի և մրցունակ արձակագրի հետ, ավելին իմանալ նրա մասին, պարզել՝ ինչպես կարելի է փայլուն հաջողություններ արձանագրել միանգամից մի քանի ոլորտում, ուրեմն բաց մի՛ թող տարվա կարևոր այդ իրադարձությանը մասնակցելու բացառիկ հնարավորությունը։

Հանդիպումը ս. թ. հոկտեմբերի 15-ին է՝ ժամը 12։20-ին, ՀՊՏՀ նիստերի դահլիճում։ Գրացման համար անցեք սույն հղմամբ: