Հանդիպում շահակիցների հետ՝ ՐԻՖԱՅՆ նախագծի շրջանակներում
27.05.2019
Դիտումների քանակ՝ 1463
«Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի շրջանակներում կազմակերպվում է հանդիպում շահակիցների հետ: Հանդիպման նպատակն է քննարկել նախագծի կայունության ապահովման գործոններն ու մշակել գործողությունների նախնական պլան: Հանդիպումը տեղի կունենա ս.թ. մայիսի 30-ին, ժամը 14:00-ին, ՀՊՏՀ միջազգային ծրագրերի դահլիճում: Այստեղ կարող եք ծանոթանալ հանդիպման օրակարգին:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: