Հայաստանի հաշվապահների ասոցիացիան հայտարարում է անվանական կրթաթոշակի մրցույթ

23.01.2024
Դիտումների քանակ՝ 947

«Հայաստանի ազգային հարստությունը ոչ թե հանքերն են, այլ կրթoջախները»։ Առաջնորդվելով այս սկզբունքով՝ Հայաստանի հաշվապահների ասոցիացիան հայտարարում է անվանական կրթաթոշակի մրցույթ ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ ուսանողների համար։

Կրթաթոշակի նպատակն է խրախուսել բարձր առաջադիմությամբ ուսանողներին և հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել Հայաստանում հաշվապահական և հարկային հաշվառման զարգացմանը։

  • ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի ուսանողների համար մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով։
  • ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ ուսանողների համար մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով։

Դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 26-ն է։