Հիշեցում. ՀՊՏՀ-ում կկայանա հանդիպում՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ

12.11.2019
Դիտումների քանակ՝ 1161

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին պրոֆեսորադասախոսական կազմին հրավիրում է մասնակցելու միջազգային դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում կծավալվի քննարկում՝ մի շարք գաղափարների և ծրագրերին դիմելու հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպումը տեղի կունենա ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի դահլիճ):