Առցանց փորձառության հնարավորություն՝ ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների համար

16.02.2021
Դիտումների քանակ՝ 2111

«Կոկա-կոլա» ընկերությունը ՀՊՏՀ ուսանողներին առաջարկում է «COKE ONLINE» փորձառության ծրագիրը, որը փորձառության նոր ձևաչափ է:

Ծրագրի ընդհանուր տևողությունը 3 շաբաթ է` օրական 2.5 ժամով: Այն նախատեսված է բակալավրիատի ուսանողների, ինչպես նաև համալսարանն առավելագույնը երկու տարի առաջ ավարտած շրջանավարտների համար: Ծրագրով հետաքրքրվող անձինք կարող են գրանցվել հետևյալ հղումով։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից։