Բաց դռների օր՝ դիմորդների համար

01.02.2024
Դիտումների քանակ՝ 715

Սիրելի՛ դիմորդներ, փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա 2024 թվականի առաջին բաց դռների օրը։

Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, ընդունելության կարգին, միջազգային փոխանակման ծրագրերին, ուսանողական կյանքի վառ կողմերին, ինչպես նաև ձեր հարցերն ուղղելու ՀՊՏՀ ներկայացուցիչներին։

Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք)։

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և գրանցվել։