Բաց դռների օր՝ մարտի 14-ին

05.03.2024
Դիտումների քանակ՝ 679

Սիրելի՛ դիմորդներ, մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կկայանա բաց դռների օր։

Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, ընդունելության կարգին, միջազգային փոխանակման ծրագրերին, ուսանողական կյանքի վառ կողմերին, ինչպես նաև ձեր հարցերն ուղղելու ՀՊՏՀ ներկայացուցիչներին։

Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք, կառավարման ֆակուլտետ)։

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և գրանցվել։