Բաց դռների օր և վիրտուալ տուր՝ ՀՊՏՀ-ում. հանդիպում ենք մարտի 13-ին

11.03.2020
Դիտումների քանակ՝ 1759

Հարգելի' դիմորդներ, ավարտական դասարանների սիրելի՛ աշակերտներ, մարտի 13-ին, ժամը 12.00-16.00-ն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բաց դռների օր է: ՀՊՏՀ ներկայացուցիչները ձեզ կծանոթացնեն տնտեսագիտական մայր բուհի կրթական ծրագրերին, գիտական կյանքին, ուսանողական առօրյային, կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: Առաջին անգամ ՀՊՏՀ-ում հատուկ ձեզ համար կկազմակերպվի վիրտուալ տուր:

Սիրով սպասում ենք ձեզ: