Բաց դասի հրավեր

29.11.2019
Դիտումների քանակ՝ 1262

Դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ-ում (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 72 լսարան) տեղի կունենա բաց դաս՝ «Կարիերայի հնարավորությունները ԵՄ ինստիտուտներում» թեմայով։ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանի հրավերով բանախոսելու է Եվրոպայի քոլեջի շրջանավարտ Անի Պապյանը, որը ԵՄ խորհրդարանում աշխատել է որպես պատգամավորի օգնական։ Դասը «ԵՄ ինստիտուտները և որոշումների կայացման մեխանիզմները» առարկայի շրջանակում է (Ժան Մոնե մոդուլ): Հրավիրվում են թեմայով հետաքրքրվածները: