Ռումինիայում ուսանելու հնարավորություն

23.10.2018
Դիտումների քանակ՝ 717

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Յաշիի Ալեկսանդրո Յոհան Կուզայի համալսարանի (Ռումինիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`
• սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում
• սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում պրակտիկա նախատեսված չէ)
• ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
• ունեն բարձր առաջադիմություն
• ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը լրացնեն առցանց հայտ տվյալ համալսարանի հարթակում՝ այցելելով հետևյալ հղմամբ:
Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Յաշիի համալսարանի կողմից նշված հղումով գրանցված և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում վերբեռնած ուսանողների հայտերը: Ուստի խնդրում ենք հայտադիմումները չուղարկել արտաքին կապերի բաժնի էլ-փոստին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստով: