Ամառային հանգստի հնարավորություն՝ ՀՊՏՀ-ականների համար
13.06.2022
Դիտումների քանակ՝ 1126
ՀՊՏՀ արհկոմիտեն տեղեկացնում է, որ համալսարանի դասախոսների, աշխատակիցների և ուսանողների հերթական ամառային հանգիստը կկազմակերպվի Ծաղկաձորի N R Rest House հյուրանոցային համալիրում։
Մեկ անձի համար մեկօրյա հանգիստը կարժենա 11 500 դրամ, իսկ համալսարանի արհկոմիտեի անդամ դասախոսների և աշխատակիցների համար՝ 8000 դրամ։ Ուղեգրի մեկ օրվա արժեքը ներառում է 3-անգամյա սնունդ։
Ցանկացողները կարող են դիմել ՀՊՏՀ արհկոմիտե՝ ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մասնաշենք, 1-ին հարկ, թիվ 3 սենյակ կամ զանգահարել 093 83 73 57 հեռախոսահամարով։