Ուրալի համալսարանում սովորելու հնարավորություն

09.04.2021
Դիտումների քանակ՝ 1268

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի (Ռուսաստան) միջև կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան  մասնակցելու Ուրալի համալսարանի փոխանակային ծրագրին և մրցույթում հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսերում,
  • ունեն ռուսերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

ՀՊՏՀ ուսանողների համար ուսումը Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում անվճար է։ Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև  մայիսի 7-ը, ժամը 12։00-ը լրացնեն հետևյալ հայտը։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը, վերջնաժամկետի ավարտից հետո, պատասխան նամակով կհաստատի, որ ստացել է Ձեր հայտը։ Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել cooperation.asue@gmail.com էլ. փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։