Գիտական նստաշրջանի հրավեր

07.05.2018
Դիտումների քանակ՝ 1438

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման 100-ամյակին: Զեկուցումների թեման ազատ է:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցության հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի սեպտեմբերի 12-ը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին կամ զանգահարել 010-593-426 հեռախոսահամարով: