«Էրազմուս+». կրթաթոշակային մրցույթի հրավեր ՀՊՏՀ ասպիրանտների և հայցորդների համար
Հայաստանի պետական տնտեսագիտական և Սալոնիկի (Հունաստան) Արիստոտելի անվան համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ասպիրանտները և հայցորդները հնարավորություն կստանան առաջադրվելու վերոհիշյալ համալսարանի կրթաթոշակային մրցույթին և հաղթելու դեպքում իրենց ատենախոսության շրջանակներում հետազոտություն իրականացնելու այնտեղ: Ծրագրին կարող են դիմել այն սովորողները, որոնք՝
- ունեն անգլերենի իմացության B1 և բարձր մակարդակ, հավաստագիր (IELTS կամ TOEFL® iBT, Cambridge Assessment English քննությունների վավեր հավաստագրեր),
- նախորդ կրթական աստիճանում ունեցել են բարձր առաջադիմություն. նվազագույն ՄՈԳ-ը պետք է լինի 14,1՝ գնահատման 20 միավորանոց համակարգի պայմաններում,
- ունեն մեծ մոտիվացվածություն՝ իրենց ատենախոսության շրջանակներում հետազոտություն իրականացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում։
Ծրագրով հետաքրքրված ասպիրանտները և հայցորդները պետք է մինչև սեպտեմբերի 24-ը, ժամը 23։59 լրացնեն հետևյալ հայտը:
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմիցիրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝վերջնաժամկետի ավարտից հետո պատասխաննամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետոուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: