ՀՀ Նախագահի 2018թ. մրցանակ

07.11.2018
Դիտումների քանակ՝ 1959

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մրցանակի հայտերի ընդունման մեկնարկի մասին:
ՀՀ Նախագահի մրցանակի հայտերը կընդունվեն 2018 թ. դեկտեմբերի 3-ից 2019 թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ երիտասարդական մրցանակների հայտերը՝ 2019 թ. փետրվարի 1-ից փետրվարի 28-ը ներառյալ: Հայտերն ընդունվում են նաև օնլայն տարբերակով:
Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու և մրցույթի պայմաններին ծանոթանալու համար կարելի է դիմել հիմնադրամի գործադիր վարչություն կամ հիմնադրամի պաշտոնական կայք՝ www.himnadram.org հասցեով: