«Գործընթացների կառավարում»․ նոր դասընթաց ՀՊՏՀ-ում

05.10.2022
Դիտումների քանակ՝ 788

'

Հոկտեմբերի 18-ին ՀՊՏՀ-ում մեկնարկելու է «Գործընթացների կառավարում» կարճաժամկետ դասընթացը, որն ավարտվելու է հոկտեմբերի 22-ին։

Դասընթացը ներառում է՝

  • նյութի ներկայացում
  • խմբային աշխատանք
  • մասնակիցների փոխգործակցություն
  • իրական գործընթացների ուսումնասիրություն

Դասընթացի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնարկը՝ 18.10.2022
  Ձևաչափը՝ օֆլայն
  Վայրը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  Անցկացման օրերն ու ժամերը՝

  • հոկտեմբերի 18՝ 18։00-20։00
  • հոկտեմբերի 20՝ 18։00-20։00
  • հոկտեմբերի 22՝ 11։00-15:00

Արժեքը՝ 24 000 դրամ, ՀՊՏՀ ուսանողների և աշխատակիցների համար 30 տոկոս զեղչով՝ 16 800 դրամ, շրջանավարտների համար 10 տոկոս զեղչով՝ 21 600 դրամ

Դասընթացն անցկացնելու է IFC-ի կողմից Business Edge ուսումնական լուծումների համար հավաստագրված սեմինարավար Գրիգոր Չիֆթճեանը (դասընթացավարի մասին ավելին՝ այստեղ։

Գրանցման համար անցեք հղումով։