Հետազոտական աշխատանքի հրավեր.ժամկետը երկարաձգվել է

02.04.2019
Դիտումների քանակ՝ 877

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսել է ընդունել հայտերը՝ ՀՀկառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալհետազոտություններ իրականացնելու նպատակով: ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից ներկայացնում են ՀՀ ԿԳՆ-ից ստացված հետևյալ հայտարարությունը:

Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլհամալսարանների ուսանողները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 7-ը, ժամը 24:00-ն:

Պահանջները հետազոտողների համար.

- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հետազոտողները,- Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով: Հետազոտական խմբի ղեկավարը պետք է ամբողջական դրույքով աշխատի հայաստանյան որևէ բուհում։- Նախապատվությունը տրվելու է հիմնականում համալսարանի աշխատակիցներից կազմված խմբերին,- Նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք հետազոտության իրականացման գործընթացում կներգրավեն ուսանողի,- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

Պահանջներն ուսանողների համար

- Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությանբակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող,- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,- Դիմողը պետք է ներկայացնի երաշխավորագիր ուսումնական հաստատությունից,- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Հետազոտությունը վեց ամսից ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

✅Դիմումների ընդունման գործընթացը

- Կայքից բեռնեք դիմումի ձևը,- Լրացրեք այն հայերենով կամ անգլերենով,- Լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ MSRFpanel@aua.am,- Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Մրցույթի արդյունքների ամփոփումը

Մրցույթի հաղթողն ընտրվում է մրցակցային գործընթացի միջոցով, որի ժամանակ դիմորդներըգնահատվում են ըստ իրենց ներկայացրած հայտի մեթոդաբանության, հետազոտության համարպահանջվող գումարի, համապատասխան մասնագիտական փորձառության։ - ՄՍՀՀ-իաշխատանքները համակարգվում են Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից ՀՀկառավարության հետ համագործակցությամբ: - Որոշ դեպքերում կարող է կոնկրետ նախագծիհամար սահմանվել ֆինանսավորման առավելագույն չափ։

Դիմումի ձևը ներբեռնելու և հետազոտությունների թեմաներին ծանոթնալու համար անցեքհետևյալ հղումով՝ www.msrf.aua.am