Վերապատրաստվելու հնարավորություն RISEBA կիրառական գիտությունների համալսարանում

17.11.2023
Դիտումների քանակ՝ 790

Հայաստանի պետական տնտեսագիտական և RISEBA կիրառական գիտությունների (Լատվիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու RISEBA համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները կունենան հնարավորություն դասավանդելու կամ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում։

Ծրագրով հետաքրքրված վարչական անձնակազմի ներկայացուցրչները մինչև նոյեմբերի 25-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: