Ռուսաց լեզվի օլիմպիադա. հրավիրվում են ուսանողները
05.04.2019
Դիտումների քանակ՝ 991
Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը (Երևան) և ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների ասոցիացիան (Ռուսաստան) Հայաստանում կազմակերպում են ռուսաց լեզվի 3-րդ հանրապետական ուսանողական օլիմպիադան, որը կանցկացվի ապրիլի 19-ին, «Ռուսաստան. սեր առանց սահմանների» խորագրի ներքո: Օլիմպիադան կանցկացվի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում (Երևան, Տերյան 105, 2-րդ հարկ, 2204 սենյակ, գրավոր, մասնակիցների գրանցումը՝ 12.30-ից, սկիզբը՝ 13.00-ին):
Արդյունքները կհրապարակվեն ապրիլի 25-ին, բոլոր մասնակիցները կստանան վկայականներ, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ դիպլոմներ և արժեքավոր մրցանակներ:
Դիմելու ընթացակարգին, թեմաներին և այլ մանրամասների ծանոթացեք այստեղ: