Ռուսական ЮРАЙТ էլեկտրոնային գրադարանը՝ հասանելի ՀՊՏՀ-ում

17.09.2018
Դիտումների քանակ՝ 1124

ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը տեղեկացնում է՝ ռուսալեզու ЮРАЙТ էլեկտրոնային գրադարանի թեսթային հասանելիությունից (երկշաբաթյա) անվճար կարող են օգտվել ՀՊՏՀ ուսանողները և դասախոսները: Կայքն առաջարկում է թեմատիկ բազաների հարուստ հավաքածու, որտեղ ընդգրկված են դասագրքերի, մենագրությունների, ձեռնարկների նորագույն հրատարակություններ։ Բազաների հարմարավետ օգտագործման համար դասախոսներին հասանելի է նաև անհատական գրադարակ ձևավորելու հնարավորությունը։ Բազաների հասանելիությունն ապահովված է բուհի տարածքում գտնվող բոլոր համակարգիչներից։ ЮРАЙТ–ի կողմից առաջարկվող ծառայություններին ծանոթացեք կից նյութերում։