Կրթաթոշակ՝ լիբանանահայ ուսանողների համար

15.09.2020
Դիտումների քանակ՝ 1014

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է նոր կրթաթոշակային ծրագրի մասին՝ նախատեսված լիբանանահայ այն ուսանողների համար, ովքեր Լիբանանում վերջերս տեղի ունեցած ճգնաժամի արդյունքում վերադարձել են հայրենիք:

Կրթաթոշակը նախատեսված է 2020-2021 ուստարվա համար: Կրթաթոշակային ծրագրին կարող են մասնակցել այն լիբանանահայ ուսանողները, ովքեր սովորելու են հայաստանյան բուհերում և ունեն բարձր ակադեմիական նիշ ու ֆինանսական աջակցության կարիք:

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել և՛ բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում, և՛ ասպիրանտուրայում ու օրդինատուրայում սովորող լիբանանահայ ուսանողները:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ  և լրացնել էլեկտրոնային հայտադիմումը:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք գրել հիմնադրամի էլ. հասցեին՝ aef@aef.am կամ ֆեյսբուքյան էջին:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: