Կրթաթոշակի հնարավորություն՝ Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ում

04.07.2018
Դիտումների քանակ՝ 1282

Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ն հայտարարում է մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում մշտադիտարկման և ջատագովության կրթաթոշակների մրցույթ՝ «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության և Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Կրթաթոշակառուները ներգրավվելու են ծրագրով նախատեսվող «Գիտելիքի հանգույց»-ի աշխատանքներում, որի նպատակն է՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից նպատակային, շարունակական և որակյալ մշտադիտարկմանն ու ջատագովությանը աջակցելը:
Կրթաթոշակի չափը 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է, կրթաթոշակառուները ներգրավվելու են ծրագրին 2018թ․ օգոստոսի 1-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հուլիսի 9-նն է: 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: