Դրամաշնորհային ծրագիր ուսանողների համար

31.10.2022
Դիտումների քանակ՝ 801

Սիրելի′ ուսանողներ, «Ինգո Արմենիա» ընկերությունը կազմակերպում է դրամաշնորհային ծրագիր հատուկ ձեզ համար։

Եթե դուք

  • առաջադեմ եք, ստեղծագործ ու նորարար,
  • ցանկություն ունեք ուսումնասիրելու ապահովագրական ոլորտը,
  • հետաքրքրված եք ժամանակակից տեխնոլոգիաներով,

ապա այս ծրագիրը ձեզ համար է։

Ծրագրի թեմաներ՝

1. Ecosystem Orchestrator. Ինտեգրված էկոհամակարգ (սովորաբար գործընկերության միջոցով), որը հաճախորդներին առաջարկում է «ավելին, քան պարզապես ապահովագրություն»՝ կենտրոնանալով տարածման և ապրանքների առաջարկների վրա՝ վաճառքի տեսանկյունից շահելու համար։
2. Վարձու աշխատողների առողջության ապահովագրության վճարի չհարկվող շեմի՝ 120․000 ՀՀ դրամի բարձրացման հիմնավորում։
3. Պայմանագրերի էլեկտրոնային ստորագրությունները/վավերացումը, դրանց կապը eSim կոնցեպտի հետ և ներդրման հնարավորությունը ԱՊՊԱ և այլ տեսակի ապահովագրության պայմանագրերի մեջ։
4. Ապահովագրված անձանց նույնականացման ավտոմատացված համակարգերի ներդրում։

Ծրագրին կարող եք մասնակցել թե՛ անհատապես, թե՛ խմբերով (խմբում մասնակիցների քանակը՝ 3-4 հոգի)։ Մասնակցության հնարավորություն կունենան լավագույն ուսանողները, որոնք կընտրվեն հարցազրույցի և թեստավորման միջոցով։

Ծրագրի տևողությունը 1 ամիս է՝ նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 14-ը։ Հաղթող ծրագիրը կարժանանա դրամական պարգևի։

Դիմումների վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է։

Ծրագրին մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։