Իրականացվում է «Պատիվ ունեմ» ծրագրի ընդունելության երկրորդ փուլ
05.09.2018
Դիտումների քանակ՝ 2188
Սիրելի ուսանողներ, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է իրականացնել «Պատիվ ունեմ» ծրագրի ընդունելության երկրորդ փուլ՝ հաշվի առնելով դիմումների մեծ քանակը:
Համաձայն ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ին ընդունված նախագծի, նախատեսվում է դիմումների ընդունման գործընթացը կազմակերպել 2018թ. հոկտեմբերի 1-25-ը: Բոլոր ցանկացողները նշված ժամկետում ցուցակագրվելու համար պետք է դիմեն իրենց ֆակուլտետի դեկանատ՝ ներկայացնելով իրենց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, զինկոմիսարիատը և հեռախոսահամարը:
«Պատիվ ունեմ» ծրագրի սեղմ տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: