Մարզական պարապմունքներ՝ աշխատակիցների համար
09.10.2018
Դիտումների քանակ՝ 757
ՀՊՏՀ արհկոմիտեն համալսարանի աշխատակիցների համար կազմակերպում է պարապմունքներ՝ սեղանի թենիս, շախմատ, ֆիզպատրաստականություն (տրենաժոր):
Մարզումները կանցկացվեն երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և ՔՊ ամբիոնի մարզասրահներում:
Ցանկացողները կարող են դիմել արհկոմիտե՝ Կ. Սարգսյանին, հեռ. 4-53, 055 40 36 10: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել նշված հեռախոսահամարներով: