Ռումինիայում կայանալիք միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցելու հնարավորություն

08.02.2024
Դիտումների քանակ՝ 728

Հայաստանի պետական տնտեսագիտական և Սուչավայի Ստեֆան սել Մարե (Ռումինիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն՝ գործընկեր համալսարանը ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներին հրավիրում է մասնակցելու միջազգային վերապատրաստման շաբաթին, որը տեղի կունենա 2024 թ․ մայիսի 27-31-ը։ Միջազգային վերապատրաստման շաբաթի ընթացքում Սուչավայի Ստեֆան սել Մարե համալսարանի տնտեսագիտության և գործարար վարչարարության ֆակուլտետը մայիսի 30-ին և 31-ին կկազմակերպի իր ամենամյա միջազգային գիտաժողովը, որին հնարավորություն կտրվի ներկայանալ գիտական հոդվածներով կամ մասնակցել որպես ունկնդիր։

ՀՊՏՀ անձնակազմի ակադեմիական և վարչական աշխատակիցները, վերապատրաստման շաբաթին մասնակցելու արդյունքում, հնարավորություն կստանան փոխանակելու իրենց փորձը, ինչպես նաև դիտարկելու համագործակցության ընդհանուր ոլորտներն և համատեղ ծրագրերը, ձեռք բերելու նոր գիտելիք և ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների մասնակիցների հետ։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև փետրվարի 13-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները՝ հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: