Tableau ծրագրի խորացված դասընթացի հրավեր

28.06.2024
Դիտումների քանակ՝ 425

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում է մասնակցելու առաջատար Tableau ծրագրի խորացված դասընթացին, որի շրջանակներում ձեռք կբերեք նորագույն հմտություններ և հնարավորություն՝ դառնալու տվյալների վերլուծության և մոդելավորման գիտակ։ Եթե ցանկանում եք մուտք գործել տվյալների և դրանց վիզուալացման հետաքրքիր աշխարհ, ապա այս բացառիկ դասընթացը հենց ձեզ համար է։ Դասընթացն անվճար է և նախատեսված է բացառապես ՀՊՏՀ ուսանողների համար։

Մասնակցելով այս ծրագրին, դուք ձեռք կբերեք․

  • Tableau Desktop-ի, Tableau Prep Builder-ի և Tableau Server-ի հիմնական գործիքների տիրապետում,
  • տվյալների պատրաստման և վերլուծության առաջադեմ մեթոդների կիրառում,
  • ինտերակտիվ վահանակների և հաշվետվությունների ստեղծում Tableau Desktop ծրագրի միջոցով,
  • տվյալների մշակում, մաքրում և մոդելավորում Tableau Prep Builder-ի միջոցով,
  • բազմաբնույթ տվյալների աղբյուրների հետ աշխատանքի փորձ։

Դասընթացը կվարի պրոֆեսիոնալ և որակավորված մասնագետ, ՀՊՏՀ շրջանավարտ Գրիգոր Ոսկերչյանը, ով ունի Tableau ծրագրի հետ աշխատանքի բազմամյա փորձ։

Tableau-ն մեծ տվյալների հետ աշխատելու առաջատար ծրագիր է և հզոր վիզուալ վերլուծության հարթակ, որը թույլ է տալիս մարդկանց և կազմակերպություններին առավելագույն արդյունավետությամբ օգտագործել իրենց տվյալները: Tableau-ն նպաստում է կազմակերպություններում որոշումների ընդունման գործընթացի արագացմանը՝ տրամադրելով հեշտ հասկանալի և ինտերակտիվ տվյալների վիզուալացումներ:

Մասնակցության պայմանները՝

  • լինել ՀՊՏՀ ուսանող,
  • հաղթահարել հարցազրույցի փուլը,
  • ունենալ անձնական դյուրակիր համակարգիչ (նոթբուք)։

Դասընթացի ժամանակացույցը՝

  • մեկնարկ՝ հուլիսի 8,
  • տևողություն՝ 40 ժամ,
  • դասընթացի անցկացման վայր՝ ՀՊՏՀ,
  • հաճախականություն՝ շաբաթական 3 անգամ (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ),
  • յուրաքանչյուր դասի տևողությունը՝ 2.5 ժամ։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ հուլիսի 2-ը լրացնել սույն հարցաթերթը։

Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը, որի միջոցով դուք կարող եք դառնալ տվյալների վերլուծության և վիզուալացման առաջատար մասնագետ։