Դասավանդելու հնարավորություն Յաշիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում

27.10.2023
Դիտումների քանակ՝ 699

Հայաստանի պետական տնտեսագիտական և Յաշիի Ալեքսանդրու Իոան Կուզայի (Ռումինիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Յաշիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները կարող են դասավանդել վերոնշյալ համալսարանում։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև նոյեմբերի 7-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: