Հաստատվել է ամենամյա արձակուրդի ժամանակացույցը
03.07.2019
Դիտումների քանակ՝ 4147
Ի կատարումն համալսարանի ռեկտորի 08.01.2019թվականի հմ. 01-Ն և 04.06.2019 թվականի հմ.356-Ա հրամաններով հաստատված ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակացույցի, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից տեղեկացնում են՝
- Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին (ներառյալ Եղեգնաձորի մասնաճյուղը) ամենամյա արձակուրդ տրամադրվում է 12.07.2019թվականից մինչև 29.08.2019թվականը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2019թվականի օգոստոսի 30-ին:
- Համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասավանդող կազմին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 08.07.2019թվականից մինչև 23.08.2019թվականը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2019թվականի օգոստոսի 26-ին:
- Համալսարանի ղեկավար կազմին, ֆակուլտետների դեկաններին, ստորաբաժանումների ղեկավարներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 15.07.2019թվականից մինչև 16.08.2019թվականը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2019թվականի օգոստոսի 19-ին:
- Համալսարանի ֆակուլտետների դեկանների տեղակալներին, ուսումնաօժանդակ կազմին, բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին, ինչպես նաև ֆինանսատնտեսագիտական քոլեջի վարչական, ուսումնաօժանդակ կազմին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 22.07.2019թվականից մինչև 16.08.2019թվականը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2019թվականի օգոստոսի 19-ին:
- Համալսարանի գրադարանի աշխատակիցներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 15.07.2019թվականից մինչև 16.08.2019թվականը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2019թվականի օգոստոսի 19-ին:
Ի գիտություն համալսարանի աշխատողների, սովորողների և շրջանավարտների լրացուցիչ հայտնում ենք.
ամառային արձակուրդներով պայմանավորված, ըստ ներկայացվող ժամանակացույցի, փակ են լինելու հետևյալ բաժիննները՝
- գրադարան՝ 01.08.2019թվականից մինչև 19.08.2019թվականը,
- ուսումնական բաժին՝ 22.07.2019թվականից մինչև 19.08.2019թվականը,
- արխիվ՝ 22.07.2019թվականից մինչև 19.08.2019թվականը,
- մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ 29.07.2019թվականից մինչև 12.08.2019թվականը: