Բրիտանական խորհուրդը ՀՊՏՀ դասախոսներին հրավիրում է վեբինարների

01.06.2020
Դիտումների քանակ՝ 1140

Բրիտանական խորհուրդը սկսում է կրթական տարբեր խնդիրների քննարկմանը նվիրված վեբինարների շարք, որոնց հրավիրվում են մասնակցելու նաև ՀՊՏՀ դասախոսները։ Առաջին վեբինարը տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 19.00-ին և նվիրված է ուսանողների շահադրդման բարձրացմանը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ գրանցվելու համար այցելեք այս հղումով:

Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից: