ՀՊՏՀ կարիերայի կենտրոնը ստեղծում է տեղեկատվական շտեմարան՝ կամրջող հարթակ դեպի աշխատաշուկա

19.04.2021
Դիտումների քանակ՝ 1204

ՀՊՏՀ կարիերայի կենտրոնը տեղեկատվություն է հավաքագրում այն ուսանողների վերաբերյալ, որոնք աշխատանք են փնտրում: Այսպիսով, կարիերայի կենտրոնի տեղեկատվական շտեմարանում գրանցվելով, Դուք Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հայտարարություններ ՀՊՏՀ գործընկեր-կազմակերպություններում առկա թափուր հաստիքների, ՀՊՏՀ միջազգային ծրագրերի, ոլորտի լավագույն մասնագետների կողմից կազմակերպված վարպետության դասերի և վերապատրաստումների վերաբերյալ:

Շտապեք գրանցվել, միշտ զգալ իրադարձությունների, փոփոխությունների զարկերակը և բաց չթողնել լավագույն հնարավորությունը:

Հետաքրքրվողները կարող են լրացնել հետևյալ հարցաթերթը։